CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«ԿԱՐԼԵՆ ՄԻՐԱՔՅԱՆ ՍԱՄՍՈՆԻ» Ա/Ձ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԼՑԱԿԱՅԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ է ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔ

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԿԱՐԼԵՆ ՄԻՐԱՔՅԱՆ ՍԱՄՍՈՆԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Անդրանիկ 56/9)։

 Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։

 Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Leave a comment