Ամենակարևորը մեզ համար խնամքն է խաղաղության նկատմամբ. Ալեքսանյանը՝ Հաջիևի հայտարարությունների մասին


Ամենակարևորը մեզ համար խաղաղությունն է և խնամքը խաղաղության նկատմամբ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ մի քանի դիվանագետների հետ ԼՂ այցին, որի ժամանակ նա հայկական մշակութային ժառանգությունը ներկայացրել է որպես աղվանական:


«Այն, որ պարոն Հաջիևի այդ հայտարարությունները չեն բխում խաղաղության խնամքի տեսլականից, մի բան էլ անհիմն են, սրա մասին ասվել է, ասել է նաև ԱԺ նախագահը՝ ի պատասխան պատգամավորի հարցին»,- ասաց Ալեքսանյանը:


Լրագրողների դիտարկմանը, թե ինչու ԱԺ-ն հայտարարության տեսքով չարձագանքեց Հաջիևի հայտարարություններին, Վահագն Ալեքսանյանը պարզաբանեց՝ դիվանագիտական տարբեր մակարդակների հարց է:


«Դուք ՀՀ-ն փորձում եք դիտարկել որպես ինչ-որ բազար: Կներե՛ք արտահայտությանս համար: Սա բազար չէ, սա պետություն է, և ՀՀ կառույցները՝ Ազգային ժողովը, Կառավարությունը և մնացած բոլորը, ռեզոլյուցիաներ չեն ընդունելու այլ երկրի նախագահի օգնականի ազատ ոճի արտահայտության համար, որքան էլ դա անհիմն լինի»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 14-ի նիստում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը Հիքմեթ Հաջիևի հայտարարությունները որակել էր անհիմն՝ նշելով, որ դրանք օգտակար չեն խաղաղության խնամքի համատեքստում:

Leave a comment