Այս հարցը հանրային քննարկման տեսանկյունից եկեք դնենք մի դարակում, բայց այն միշտ մեր աշխատանքային սեղանների վրա է. Ալեքսանյանը՝ գերիների մասին

Այս հարցը հանրային քննարկման տեսանկյունից եկեք դնենք մի դարակում, բայց այն միշտ մեր աշխատանքային սեղանների վրա է. Ալեքսանյանը՝ գերիների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Գերիների վերադարձն առհասարակ ամենափակ հարցերից մեկը պետք է լինի, այս հարցը հանրային քննարկման տեսանկյունից եկեք փակենք դնենք մի դարակում, բայց այն միշտ մեր աշխատանքային սեղանների վրա է, մեր աշխատանքային քննարկումների անբաժան մասն է»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:

Ալեքսանյանի խոսքով՝ հանրային ոչ մի քննարկում այս հարցին ոչ մի օգուտ չի բերում. «Մենք ամեն ինչն ի գիտություն ենք ընդունում: Ակնհայտ է, որ երբ գերիներն ինչ-որ բան հայտարարում են աշխարհի տարբեր երկրներում ու տարբեր անկյուններում, դա միշտ չէ, որ գերիների կամքն է, որ իրենք ինչ-որ բան հայտարարեն ու միշտ չի, որ գերիների հայտարարածը հենց գերիների հայտարարությունն է ու առհասարակ իրենք տեղյակ են այդ հայտարարության մասին: Ինֆորմացիոն անվտանգության տեսանկյունից չի կարելի գերիների ասածը բերել, դարձնել հանրային քննարկման թեմա»:

Leave a comment