ՀՀ ԿԲ–ն այս տարվա ընթացքում 1–ին անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Բաժանորդագրվել

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նույնն էր մնացել 2025–ի դեկտեմբերից։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը 0.25 կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %։ Որոշումն ընդունվել է ԿԲ խորհրդի նիստի ժամանակ։

Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ԿԲ–ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվում է 8.25%, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25%:

Հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2025 թվականի փետրվարի 4–ից մինչև դեկտեմբեր չէր փոխվել. փետրվարի 4-ին այն իջեցվել էր 0.25 տոկոսային կետով` սահմանվելով 6.75 %։
ՀՀ կենտրոնական բանկը 2025–ի դեկտեմբերի 16–ին 0.25 կետով իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.50 %։ Դրանից հետո վերաֆինանսավորման տոկոսադրույքը նույնն էր մնացել։

Leave a comment