Թրամփը շտապել է՝ հայտարարելով, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարող է էներգետիկ հրադադար հաստատվել. Financial Times


Financial Times պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել է, որ Դոնալդ Թրամփը շտապել է՝ հայտարարելով, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարող է էներգետիկ հրադադար հաստատվել:


Ըստ պարբերականի՝ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-իմիջև բանակցություններին մասնակցող պաշտոնյաները հաստատել են, որ էներգետիկ հրադադարի հարցը վաղուց է քննարկվում, Կիևն ամիսներ շարունակ փորձել է հասնել կենսական նշանակության ենթակառուցվածքների վրա հարձակումների փոխադարձ դադարեցմանը, սակայն Մոսկվան մերժում է բոլոր առաջարկները:


Financial Times-ի տվյալով՝ Կրեմլը կարծում է, որ հատկապես ձմռանը էներգետիկ օբյեկտներին հարվածները կարող են Կիևին ստիպել գնալ զիջումների։


Ուկրաինական որոշ աղբյուրների կարծիքով էլ՝ Թրամփն իր հայտարարությամբ փորձում է ցույց տալ վառելիքի թանկացումից բողոքող ամերիկացիներին, որ աշխատում է գների նվազեցման ուղղությամբ։


Ռուսական  ԶԼՄ-ները ևս, հղում անելով իրենց աղբյուրներին, «էքսպրոմտ» են որակել մասնակի հրադադարի վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարությունը։ Նշվում է, որ Մոսկվան նման որոշում դեռ չի կայացրել:

Դիտումների քանակ7

Leave a comment