ՄԱՆՈՒԿՅԱՆ. ՆՈՐ ՏԱՐՐԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հաստատել է ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ և Ստեֆանո Պատրոնի անուններով նոր տարրերը։ Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը սեպտեմբերին Փարիզում կայացած World Challange Cup -ում նժույգ թափեր ձևում նոր տարր էր կատարել։ Այժմ այն պաշտոնապես կոչվել է նրա անվամբ «ՄԱՆՈՒԿՅԱՆ»։

«Շնորհավորում ենք Համլետին /Նժույգ թափեր /ու Ստեֆանոյին /զուգափայտեր /։ Նրանք երկուսն էլ հիանալի տարր են կատարել ու հարստացրել մարմնամարզությունը», ասել է ֆեդերացիայի ներկայացուցիչ Անդրյու Թոմբսը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment