Հարկադիր կատարման ծառայության շարժական գրասենյակն օգոստոսի 28-ին կտեղակայվի Վարդենիսի համայնքապետարանի բակում

Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակն օգոստոսի 28-ին, ժամը 11:00-ից կտեղակայվի Վարդենիսի համայնքապետարանի բակում:

Այն քաղաքացիները, ովքեր ունեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը վերաբերող հարցեր, կարող են դիմել և տեղում ստանալ աջակցություն։

Leave a comment