Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի հետ հակամարտությունը շուտով կավարտվի, որից հետո նավթի գները կտրուկ անկում կապրեն, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social»-ում։
«Նավթի գները կտրուկ կնվազեն, հենց որ Իրանի հետ ռազմական հակամարտությունն ավարտվի, և դա շուտով կլինի»,- գրել է նա։
Ամերիկացի նախագահը նաև պնդել է, որ ԱՄՆ-ում գների աճը կապված է իր նախորդի՝ «քնկոտ» Ջո Բայդենի վարչակազմի քաղաքականության հետ։ Նա պնդել է, որ Վաշինգտոնը կանխել է Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը, և ապրանքների մեծ մասի արժեքն արդեն իսկ նվազում է։