«Սև և սպիտակի լույսը». բացառիկ լուսանկարչական ցուցահանդես Երևանում

https://arm.sputniknews.ru/20260915/sev-ev-spitaki-lujsy-bacarik-lusankarchakan-cucahandes-erevanum-106833637.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0e/106838022_288:0:1728:1080_1920x0_80_0_0_9d073bcbef18c14b9acc54967d25788c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, լուսանկար, լուսանկարիչ, ցուցահանդես, видео

տեսանյութեր, լուսանկար, լուսանկարիչ, ցուցահանդես, видео

Լուսանկարչությունը 21-րդ դարում կարևորագույն մեդիաներից է, որի շնորհիվ վավերացվում են մեր պատմությունն ու կյանքը։ «Ուրիշ նորություններում» ասում է «ՀայԱրտ» կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը։

Սեպտեմբերի 11-ին «ՀայԱրտ» արդի արվեստի կենտրոնում բացվել է «Սև և սպիտակի լույսը» բացառիկ ցուցահանդեսը, որն առաջին անգամ Հայաստանում և ողջ տարածաշրջանում ներկայացնում է 13 երկրից 55 վարպետ լուսանկարչի 114 աշխատանք։ Ցուցադրության գլխավոր հերոսը գեղարվեստական լուսատպության 81-ամյա վարպետ Թորոս Ալաջաջյանն է։ Նրա շուրջ վեց տասնամյակի մասնագիտական վաստակն ու անձնական հավաքածուն առաջին անգամ է ներկայացվում հայրենիքում։

«Ես արտիստ չեմ, ես արտիստների հետ աշխատող արհեստավոր եմ, իսկ մեր գործն է այդ վարպետների նկարները պատրաստել ճիշտ, հասկանալի և ներկայանալի ձևով։ Այս ցուցադրությունն ինձ համար սրտի ուրախություն է, տեսակ մը ծափահարություն՝ հայերու կողմից», — խոստովանում է Թորոս Ալաջաջյանը։

Սոնա Հարությունյանի խոսքով՝ Անկախությունից ի վեր միջազգային լուսանկարչական արվեստի այսպիսի ցուցահանդես Հայաստանում տեղի չէր ունեցել, և այս նախագծով մենք հավակնություն ենք հայտնում դառնալու տարածաշրջանում լուսանկարչական արվեստի կենտրոն։ Ցուցահանդեսը զուգադիպել է համաշխարհային հանրության կողմից լուսանկարչության 200-ամյակի նախապատրաստական փուլին և հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրներից Գագիկ Հարությունյանի 80-ամյա հոբելյանին։ «Սև և սպիտակի լույսը» ցուցահանդեսը «ՀայԱրտ»-ում բաց է լինելու մինչև դեկտեմբերի 11-ը։

Leave a comment