Ռուսաստանը Հայաստանից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին

Ռուսաստանը Հայաստանից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին

Ռուսաստանը Հայաստանից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանը դուրս բերելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել։ Այս մասին «Известия»-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Հայկական կողմից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանը դուրս բերելու վերաբերյալ դիմումներ չենք ստացել», — ասել է նա։

Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է համարել՝ այդ ռազմակայանը Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչն է։

Leave a comment