Փետրվարի 11-ին Վիլնյուսում Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի գլխավորությամբ:
Երկустեք ընդգծելով Հայաստանի և Լիտվայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ ոլորտային փոխշահավետ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Կարևորվել է տնտեսական, պաշտպանության, կիբեռանվտանգության, գիտակրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում ձևավորված արդյունավետ համագործակցության խորացումը:
Կողմերը անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերությանը՝ քննարկելով այս ուղղությամբ երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները և Լիտվայի՝ Հայաստանին հնարավոր աջակցությունը: Կարևորվել է Հայաստան-Նորդիկ-Բալթյան երկրների ձևաչափի շրջանակներում համագործակցության շարունակականությունը և հետագա խորացումը:
Քննարկվել են 2026 թ. Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովին և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարար Վահան Կոստանյանը զրուցակցին ներկայացրել է Հարավային Կովկասում Վաշինգտոնյան համաձայնություններից հետո ընթացող գործընթացները, այդ թվում՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում վերջին զարգացումները:
ՀՀ ԱԳՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: