https://arm.sputniknews.ru/20260914/irann-yndlajnel-e-ajn-naveri-canky-vorvonc-nkatmamb-karvogh-e-patzhamijvocner-kirarel-106839734.html
Իրանն ընդլայնել է այն նավերի ցանկը, որոնց նկատմամբ կարող է պատժամիջոցներ կիրառել
Իրանն ընդլայնել է այն նավերի ցանկը, որոնց նկատմամբ կարող է պատժամիջոցներ կիրառել
Sputnik Արմենիա
Իրանական գերատեսչությունը նախազգուշացրել է, որ նշված նավերի հետ համագործակցող ցանկացած նավ նույնպես կավելացվի սահմանափակումների ցուցակում։ 14.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-14T18:55+0400
2026-09-14T18:55+0400
2026-09-14T18:55+0400
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
նավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204511_0:160:3072:1888_1920x0_80_0_0_f78f10db8254687b10f68ff9d111887c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Իրանը 77-ի է հասցրել այն նավերի ցանկը, որոնց նկատմամբ կարող է սահմանափակիչ միջոցներ կիրառել։ Այս մասին հայտնել է Պարսից ծոցի վերահսկողության իրանական վարչությունը (PGSA)։Զգուշացման տակ հրապարակված է 77 նավերի անվանումներից կազմված ցուցակը։Բացի այդ, PGSA-ն նախազգուշացրել է, որ նշված նավերի հետ համագործակցող ցանկացած նավ նույնպես կավելացվի սահմանափակումների ցուցակում։ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին Թեհրանը պատասխանել է իր հերթին հարվածներով։ Հունիսի կեսերին Իրանը և ԱՄՆ-ը ստորագրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն հետագայում կողմերը կրկին փոխանակվել են հարվածներով։ Հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված։Հորմուզի նեղուցը կարևոր նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար․ այդտեղով են անցնում նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարումների մեծ ծավալներ։ Հակամարտության սրման պատճառով նեղուցով առևտրային նավերի երթևեկությունը գրեթե դադարել է, ինչի հետևանքով բազմաթիվ երկրներում վառելիքի գները բարձրացել են։
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204511_171:0:2902:2048_1920x0_80_0_0_af4d47c3b44aa4e9b10ef2c4512448c0.jpg.webp
հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, նավ
հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, նավ
Իրանական գերատեսչությունը նախազգուշացրել է, որ նշված նավերի հետ համագործակցող ցանկացած նավ նույնպես կավելացվի սահմանափակումների ցուցակում։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Իրանը 77-ի է հասցրել այն նավերի ցանկը, որոնց նկատմամբ կարող է սահմանափակիչ միջոցներ կիրառել։ Այս մասին հայտնել է Պարսից ծոցի վերահսկողության իրանական վարչությունը (PGSA)։
«Հորմուզի նեղուցում իրանական արձանագրությունները խախտող նավերը հետագա անցումների ժամանակ կբախվեն սահմանափակումների՝ ընդհուպ մինչև տուգանքների նշանակում, կալանում կամ բռնագրավում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Զգուշացման տակ հրապարակված է 77 նավերի անվանումներից կազմված ցուցակը։
Բացի այդ, PGSA-ն նախազգուշացրել է, որ նշված նավերի հետ համագործակցող ցանկացած նավ նույնպես կավելացվի սահմանափակումների ցուցակում։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին Թեհրանը պատասխանել է իր հերթին հարվածներով։ Հունիսի կեսերին Իրանը և ԱՄՆ-ը ստորագրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն հետագայում կողմերը կրկին փոխանակվել են հարվածներով։ Հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված։
Հորմուզի նեղուցը կարևոր նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար․ այդտեղով են անցնում նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարումների մեծ ծավալներ։ Հակամարտության սրման պատճառով նեղուցով առևտրային նավերի երթևեկությունը գրեթե դադարել է, ինչի հետևանքով բազմաթիվ երկրներում վառելիքի գները բարձրացել են։