Իրանն ընդլայնել է այն նավերի ցանկը, որոնց նկատմամբ կարող է պատժամիջոցներ կիրառել

https://arm.sputniknews.ru/20260914/irann-yndlajnel-e-ajn-naveri-canky-vorvonc-nkatmamb-karvogh-e-patzhamijvocner-kirarel-106839734.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204511_171:0:2902:2048_1920x0_80_0_0_af4d47c3b44aa4e9b10ef2c4512448c0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, նավ

հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, նավ

Բաժանորդագրվել

Իրանական գերատեսչությունը նախազգուշացրել է, որ նշված նավերի հետ համագործակցող ցանկացած նավ նույնպես կավելացվի սահմանափակումների ցուցակում։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Իրանը 77-ի է հասցրել այն նավերի ցանկը, որոնց նկատմամբ կարող է սահմանափակիչ միջոցներ կիրառել։ Այս մասին հայտնել է Պարսից ծոցի վերահսկողության իրանական վարչությունը (PGSA)։

«Հորմուզի նեղուցում իրանական արձանագրությունները խախտող նավերը հետագա անցումների ժամանակ կբախվեն սահմանափակումների՝ ընդհուպ մինչև տուգանքների նշանակում, կալանում կամ բռնագրավում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Զգուշացման տակ հրապարակված է 77 նավերի անվանումներից կազմված ցուցակը։

Բացի այդ, PGSA-ն նախազգուշացրել է, որ նշված նավերի հետ համագործակցող ցանկացած նավ նույնպես կավելացվի սահմանափակումների ցուցակում։

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին Թեհրանը պատասխանել է իր հերթին հարվածներով։ Հունիսի կեսերին Իրանը և ԱՄՆ-ը ստորագրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն հետագայում կողմերը կրկին փոխանակվել են հարվածներով։ Հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված։

Հորմուզի նեղուցը կարևոր նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար․ այդտեղով են անցնում նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարումների մեծ ծավալներ։ Հակամարտության սրման պատճառով նեղուցով առևտրային նավերի երթևեկությունը գրեթե դադարել է, ինչի հետևանքով բազմաթիվ երկրներում վառելիքի գները բարձրացել են։

Leave a comment