Սեպտեմբերի 17-ից Չարենցի 91 հասցեի հարակից հատվածում փոխվելու է երթևեկության կազմակերպումը՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունը բարձրացնելու համար, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Մասնավորապես, Չարենցի 91 հասցեի հարակից ճանապարհահատվածից դեպի Սարալանջի շրջանցիկ ճանապարհ մուտքն արգելվելու է ժամը 07:00-ից մինչև 14:00-ն։ Միաժամանակ նշված խաչմերուկում Չարենցի փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկի կողմից շարժվող տրանսպորտային միջոցների վարորդներին թույլատրվելու է երթևեկել միայն ուղիղ։
Սարալանջի շրջանցիկ ճանապարհից դեպի Չարենցի 91 հասցե մուտքն իր հերթին արգելվելու է ժամը 14:00-ից մինչև 07:00-ն։