Ռուսաստանի Դաշնության տարածքում իրականացվող պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կդադարեցվի բնական գազի մատակարարումը Հայաստան։ Այս մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
Ըստ տարածված հաղորդագրության՝ նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց որևէ սահմանափակման։ Գազի ներկրման ժամանակավոր ընդհատման ընթացքում համակարգի կայուն աշխատանքը նախատեսվում է ապահովել ներքին պաշարների, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությունից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին։
Ընկերությունը վստահեցնում է, որ տեխնիկական վերանորոգման ընթացքում բաժանորդների համար գազամատակարարման ռեժիմի փոփոխություն կամ խափանումներ չեն արձանագրվի։