«Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան», – «Ազատության» հետ զրույցում նշեց Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն, արձագանքելով նախօրեին Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարի Մատենադարանում հայկական գրքերի դատարկ էջերի ցուցադրությանը:
Արա Խզմալյանի փոխանցմամբ՝ որևէ բնօրինակ երբևէ չի տեղափոխվել Գանձասար՝ հաշվի առնելով ձեռագրերի անվտանգության և պահպանման համակարգի բացակայությունը:
«Գանձասարում ցուցադրվել են միայն ձեռագրերի կրկնօրինակները: Դրանցից յուրաքանչյուրի բնօրինակը պահպանվում է Մատենդարանում: Մատենադարանը պատրաստ է դրանք ցույց տալ յուրաքանչյուր դիվանագետի, դեսպանի, ով մեկ տոկոս անգամ կասկածում է դրանց իսկությանը», – «Ազատությանը» փոխանցեց Արա Խզմալյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: