Ըստ Անկարայի՝ Թուրքիայից Հայաստան արտահանումը 8 ամսում հասել է 1 մլն 336 հազար դոլարի

Թուրքիայի արտահանողների խորհրդի (TİM) հրապարակած տվյալներով՝ 2026թ․ հունվար-օգոստոսին երկրի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4 տոկոսով՝ 177․9 միլիարդ դոլարից հասնելով 185 միլիարդ դոլարի, հայտնում է Factor.am-ը «Անադոլու» գործակալության վրա հղումով:

Ըստ խորհրդի՝ արտահանումը ՀՀ 8 ամսում հասել է 1 մլն 336 հազար դոլարի:

Նույն ժամանակահատվածում ավելացել է նաև հարևան մյուս երկրներ՝ Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Իրան, Իրաք, Սիրիա և Հունաստան իրականացված արտահանման ընդհանուր ծավալը։ Թուրքիայից այս երկրներ արտահանումն ավելացել է 2․6 տոկոսով՝ 17,762,593,000 դոլարից հասնելով 18,226,225,000 դոլարի։

Հունվար-օգոստոսին հարևան երկրների շարքում արտահանման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Իրաքի ուղղությամբ՝ հասնելով 5,758,899,000 դոլարի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Իրաք արտահանումը նվազել է 10․5 տոկոսով։ Հաջորդ տեղերում հայտնվել են Բուլղարիան՝ 3,439,040,000 դոլար, Հունաստանը՝ 2,293,038,000 դոլար, Վրաստանը՝ 1,949,857,000 դոլար, Սիրիան՝ 1,675,429,000 դոլար, Իրանը՝ 1,566,709,000 դոլար, և Ադրբեջանը՝ 1,541,916,000 դոլար։

Հարևանների շարքում Թուրքիայի արտահանման խոշորագույն շուկաներ են մնացել Իրաքը, Բուլղարիան, Հունաստանը և Վրաստանը։ Հունվար-օգոստոս ժամանակահատվածում այս չորս երկրներ արտահանման ընդհանուր ծավալը հասել է 13․440 մլրդ դոլարի։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով պատրաստակամություն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ 2022–ին Վիեննայում երկու երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն մինչ այժմ այդ պայմանավորվածությունները գործնականորեն չեն իրականացվել։

2025 թվականի սեպտեմբերին Սերդար Քըլըչը այցելել է Հայաստան։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են 2022 թվականի հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման քայլերը և եկել են համաձայնության՝ արագացնել այդ գործընթացը։

Leave a comment