Բելառուսում Հայաստանի դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև պարզաբանում կամ ներողություն լսենք. Ռուբինյանը՝ Ղազարյանին


Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 14-ի նիստին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանին հիշեցրեց, որ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռազմիկ Խումհարյանը, ըստ մամուլի հրապարակումների, 2024 թվականի հունիսի 13-ին հրավիրվել է Երևան՝ խորհրդակցությունների, ապա հետաքրքրվեց՝ դեսպանը վերադարձե՞լ է ծառայության վայր:


ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշեց, որ հարցը պետք է ուղղել արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչներին:


Հարցին արձագանքեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հիշեցնելով, որ Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է խորհրդակցությունների այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահը հրապարակայնորեն հայտարարել է, որ 44-օրյա պատերազմն Ադրբեջանի հետ պլանավորել են, իսկ Բելառուսը Հայաստանի հետ նույն պաշտպանական կառույցի՝ ՀԱՊԿ-ի անդամ է, և դրան ի պատասխան է, որ Բելառուսի դեսպանը կանչվել է խորհրդակցությունների:


«Այնքան կտևեն այդ խորհրդակցությունները, մինչև մենք պարզաբանում կամ ներողություն լսենք: Պա՞րզ է: Այ այդքան կտևեն:


Հայտարարում են, որ մեր դեմ պատերազմ են պլանավորել, գալիս եք, հեգնանքով ասում եք՝ ինչքա՞ն կտևեն խորհրդակցությունները: Ինչքան պետք է՝ այդքան կտևեն»,- ասաց Ռուբինյանը:


 

Leave a comment