Հասարակություն
14.09.2026 | 13:23
«Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակն այժմ գնահատվում է բավարար, սակայն նրան ցուցված է սրտաբանի մշտական հսկողություն: Երկրորդ նախագահն ունեցել է երկու ստենտավորում, իսկ ձերբակալման օրը տարել է հիպերտոնիկ կրիզ: Ձերբակալման առաջին 24 ժամը լրանալու պահին նրա առողջական վիճակը թույլ չի տվել շարունակել դատական նիստը, ինչի պատճառով իրավապահները ստիպված են եղել ձերբակալման երկրորդ որոշումը կայացնել»,-այս մասին հրավիրված մամուլի ասուլի ժամանակ հայտնեց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
«Կալանավորման հարցի քննարկման ժամանակ շտապօգնության մեքենան գտնվել է դատարանի հարևանությամբ, և դատական նիստը 2-3 անգամ ընդմիջվել է նախագահի վիճակը ստաբիլիզացնելու համար»,- ասաց նա:
Փաստաբաննի փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանն այժմ գտնվում է մենախցում և որևէ այլ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի: Նրա տեսակցությունները սահմանափակված են միայն մերձավոր ազգականներով, իսկ Սեդրակ Քոչարյանի տեսակցությունները բաց են բացառապես կնոջ և երեխաների համար: Չնայած պատգամավոր Լևոն Քոչարյանն ունի քրեակատարողական հիմնարկներ անխոչընդոտ մուտք գործելու մանդատ, Քրեակատարողական հիմնարկի մերժման պատճառով տեսակցություններն իրականացվում են ընդհանուր հիմունքներով՝ ամիսը երկու անգամ․ «Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանները միմյանց տեսնելու որևէ հնարավորություն չունեն»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան