https://arm.sputniknews.ru/20260914/erevanum-aporini-avtvokajanateghineri-khndiry-petq-e-lutsvi-avinjany-handznararakanner-e-tvel-106819878.html
Երևանում ապօրինի ավտոկայանատեղիների խնդիրը պետք է լուծվի. Ավինյանը հանձնարարականներ է տվել
Երևանում ապօրինի ավտոկայանատեղիների խնդիրը պետք է լուծվի. Ավինյանը հանձնարարականներ է տվել
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետը համոզված է, որ պետական համակարգում կան անձինք, որոնք սպասարկում են ապօրինի ավտոկայանատեղիների գոյությունը։ 14.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-14T12:28+0400
2026-09-14T12:28+0400
2026-09-14T12:28+0400
տիգրան ավինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/14/104816156_0:0:1501:844_1920x0_80_0_0_4958ad241c9a815b1991e0c378a68f1e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Երևանում ապօրինի ավտոկայանատեղիների խնդիրը պետք է լուծվի։ Այս մասին Երևանի ավագանու գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։Նրա խոսքով` ապօրինի ավտոկայանատեղիների խնդրի վերաբերյալ ինքն արդեն ձևավորված կարծիք ունի՝ պետական համակարգում կան անձինք, որոնք սպասարկում են այդ գործընթացը։«Ես կարծում եմ, որ պետք է շարունակաբար այս երևույթը վերացնել քաղաքից, քաղաքի կենտրոնից»,-ասաց Ավինյանը։Նա առաջարկեց տրանսպորտի վարչությանը՝ առևտրի վարչության հետ համատեղ, քննարկել այդ գործունեությունը օրինական դաշտ բերելու տարբերակները, որպեսզի գործընթացից չօգտվեն պետական համակարգի առանձին պաշտոնյաներ։Նա շեշտեց, որ չայած Երևանում կայանումը ամենամեծ խնդիրներից մեկն է, սակայն դա չի նշանակում, որ հատկապես քաղաքի կենտրոնում ամենուր պետք է հասանելի լինի կայանատեղի։Ըստ Ավինյանի` կայանատեղիների մի մասը որոշ փողոցներից պետք է դուրս բերվի, որպեսզի այդ տարածքում ապահովվի անխափան երթևեկությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/14/104816156_4:0:1129:844_1920x0_80_0_0_c21e2d170a2209bba21dd97423f88366.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան ավինյան
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետը համոզված է, որ պետական համակարգում կան անձինք, որոնք սպասարկում են ապօրինի ավտոկայանատեղիների գոյությունը։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Երևանում ապօրինի ավտոկայանատեղիների խնդիրը պետք է լուծվի։ Այս մասին Երևանի ավագանու գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով` ապօրինի ավտոկայանատեղիների խնդրի վերաբերյալ ինքն արդեն ձևավորված կարծիք ունի՝ պետական համակարգում կան անձինք, որոնք սպասարկում են այդ գործընթացը։
«Ես կարծում եմ, որ պետք է շարունակաբար այս երևույթը վերացնել քաղաքից, քաղաքի կենտրոնից»,-ասաց Ավինյանը։
Նա առաջարկեց տրանսպորտի վարչությանը՝ առևտրի վարչության հետ համատեղ, քննարկել այդ գործունեությունը օրինական դաշտ բերելու տարբերակները, որպեսզի գործընթացից չօգտվեն պետական համակարգի առանձին պաշտոնյաներ։
«Հաշվի առնելով, որ Երևանում ավտոմեքենաների ավելացող քանակ կա, ես առաջարկում եմ տրանսպորտի վարչությանը, միգուցե առևտրի վարչության հետ համատեղ, բերել ինչ-որ լուծում, որպեսզի այս գործունեությունը լինի օրինական դաշտում, և ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ այդտեղ գումար չաշխատեն»,-ասաց քաղաքապետը։
Նա շեշտեց, որ չայած Երևանում կայանումը ամենամեծ խնդիրներից մեկն է, սակայն դա չի նշանակում, որ հատկապես քաղաքի կենտրոնում ամենուր պետք է հասանելի լինի կայանատեղի։
Ըստ Ավինյանի` կայանատեղիների մի մասը որոշ փողոցներից պետք է դուրս բերվի, որպեսզի այդ տարածքում ապահովվի անխափան երթևեկությունը։