Լոնդոնում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենախոշոր պաշտպանական գործարանն է բացվել․ FT

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բրիտանական Isembard ստարտափը  Լոնդոնի կենտրոնում բացել է պաշտպանական արդյունաբերության ամենախոշոր գործարանը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով ընկերության ղեկավարությանը։

Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեքսանդր Ֆիցջերալդի խոսքով՝ Isembard-ը նախկին տրանսպորտային պահեստի տարածքում կառուցել է չորսհարկանի շինություն, որը ծառայելու է և՛ որպես գործարան, և՛ որպես ընկերության գլխամասային գրասենյակ։

Ընդհանուր առմամբ 160 000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող այս օբյեկտը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, ռոբոտների, սուզանավերի և ռեակտիվ շարժիչների բաղադրիչների արտադրության համար։

Leave a comment