Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը, նշվել է սեպտեմբերի 13-ին, որին հաջորդող օրը Մեռելոց է։
Սեպտեմբերի 14-ին եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվում և հոգեհանգստյան կարգ է կատարվում, որից հետո հավատացյալներն այցելում են հանգուցյալների շիրիմներին։
Հանգուցյալների հարազատների ցանկությամբ օրհնվում են նաև նրանց ննջեցյալների գերեզմանները, որով ավետում ենք Տիրոջ երկրորդ գալստյան և մեռելների հարության հույսի մասին, որ Վերջին դատաստանին լինելու է մեռելների հարություն, և յուրաքանչյուր ոք տեսնելու է իր հարազատներին: Այցելելով շիրիմներին՝ հավատացյալ ժողովուրդը խունկ է ծխում, աղոթում հանգուցյալների հոգու հանգստության համար: