Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները

Քաղաքականություն

14.09.2026 | 10:46

Օմանը հայտնել է, որ ստիպված է եղել հետաձգել այսօր նախատեսված հանդիպումը Իրանի և տարածաշրջանի այլ երկրների հետ՝ Հորմուզի նեղուցի հարցը քննարկելու նպատակով, գրում է France 24-ը։

Իրանը հայտարարել էր, որ տարածաշրջանի երկրների արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Օմանում՝ քննարկելու Իրանի և նեղուցի մյուս ափին գտնվող Օմանի ջանքերը՝ նեղուցով նավարկությունը կարգավորելու համար։ Սակայն Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալբուսաիդին կիրակի ուշ երեկոյան X-ում հայտնել է, որ հանդիպումը հետաձգվել է՝ «կոնսենսուսի հասնելու շահերից ելնելով»։

 

Leave a comment