Ժամանակավորապես կդադարեցվի ՌԴ–ից Հայաստան բնական գազի մատակարարումը

ՌԴ–ից Հայաստան գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի, հայտնում է «Գազպրոմ Արմենիա»–ն


ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՌԴ տարածքում պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

 

«ՌԴ տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման համալիր աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցվելու է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։

 

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին:

Leave a comment