Արհեստական բանականության զարգացման տեմպերը դանդաղեցնելու շուրջ քննարկումների ֆոնին ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հիշեցրել է, որ դեռ 12 տարի առաջ զգուշացրել էր՝ արհեստական բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը։
«Տասներկու տարի առաջ»,- պատասխանել է Մասկը 2014 թվականի իր այն գրառմանը, որում ընդգծել էր, թե արհեստական բանականությունը «պոտենցիալ առումով ավելի վտանգավոր է, քան միջուկային զենքը»։
Շաբաթ օրը Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը կոչ է արել դանդաղեցնել ավելի հզոր արհեստական բանականության մոդելների մշակումը՝ անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով։