-Որևէ շահերի բախում չկա ու չի կարող լինել, թափանցիկ կերպով այս մասին հայտարարել եմ ու ներկայացրել եմ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե հաճախ է թիրախավորվում, որ շահերի բախում է, երբ պետական գնումներում «Արֆարմացիա» դեղագործական ընկերությունն է, մասնակցում, որի ղեկավարը իր մայրն է՝ Մարգարիտա Վարդանյանը:
-Արֆարմացիա ընկերությունը 1993 թվականից մասնակցել է պետական մրցույթներին: Երբ նշանակվեցի փոխանխարար, այնուհետև նախարար, մեր հարգելի գործընկերները ուսումնասիրեցին՝ արդյո՞ք գնումների մասնակցության արդյունքում աճել է մասնաբաժինը այս ընկերության կամ այլ ձևով փոփոխվել է նրա դիրքը գնումների շրջանակներում: Այս անկախ փորձաքննական աշխատանքները փաստեցին՝ ոչ:
Հաջորդիվ էլ նշեմ, որ այս ու մնացած ընկերությունները առողջապահության նախարարության մրցութային գործըթնացներին հավասար կերպով մասնակցում են, որևէ դեղորայքի ու բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման առումով ուղիղ գնում երբևէ չենք իրականացնում, կարող եք շարունակել ձեր փորձաքննական ու այլ մարմինների միոջոցով պարզել բոլոր նրբությունները ,- հավելեց Ավանեսյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: