Բաքուն նոր զիջումով չի բավարարվի. Սաղաթելյանը մարտահրավերը միասին հաղթահարելու կոչ է անում

https://arm.sputniknews.ru/20260913/baqun-nvor-zijumvov-chi-bavararvi-saghateljany-martahravery-miasin-haghtaharelu-kvoch-e-anum-106797877.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106091598_50:0:1383:1000_1920x0_80_0_0_1b1e381935376dc8ee1d4911f740e421.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, իշխան սաղաթելյան, նիկոլ փաշինյան

հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, իշխան սաղաթելյան, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Իշխան Սաղաթելյանի խոսքով` Երևանը, եթե բոլոր պահանջները կատարի, ապա Բաքուն հաջորդ քայլով կհայտարարի, որ Հայաստանը ագրեսոր պետություն է ու չպետք է բանակ ունենա։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի կողմից նոր զիջումները, այդ թվում՝ Տիգրանաշենի հանձնումն Ադրբեջանին, չեն կանգնեցնի Իլհամ Ալիևին։ Ավելին, նա ավելի հեռուն կգնա` ընդհուպ Հայաստանն ագրեսոր պետություն կհայտարարի։ Այս մասին «Ֆեյսբուքում» տեսանյութով ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով 4 տարի առաջ այս օրը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակմանը և զիջումներին։

Նշենք, որ 4 տարի առաջ այս օրը Ադրբեջանը ագրեսիա իրականացրեց ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, օկուպացրեց շուրջ 200 ք/կմ տարածք, հայկական կողմը 224 զոհ ունեցավ։

«Հիմա Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին կանգնեցրել են երկընտրանքի առաջ՝ կա՛մ Հայաստանից կզիջվեն նոր տարածքներ` խոսքը շատ կոնկրետ Տիգրանաշենի և Տավուշի հատվածում ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների մասին է, կա՛մ տեղի կունենա պատերազմ։ Ասում են` կա՛մ կգնաք և կփոխեք Հայաստանի Սահմանադրությունը և կունենաք Ադրբեջանի պահանջած Սահմանադրությունը, կա՛մ տեղի կունենա պատերազմ»,– հայտարարեց պատգամավորը։

Ընդդիմադիր գործչի խոսքով` Երևանի կողմից այդ ամենն իրականացնելու դեպքում, Բաքուն հաջորդ քայլով Հայաստանը կհայտարարի արգեսոր պետություն։

Նա նշեց, որ Փաշինյանն իր քայլերով ու գործողություններով ամեն ինչ արել է Ալիևի արյունոտ ձեռքերը «լվանալու», Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ նրա քայլերն ու գործողությունները լեգիտիմացնելու համար՝ զոհին վերածելով ագրեսորի: Սաղաթելյանը չբացառեց, որ բոլոր պայմանների բավարարման դեպքում Ադրբեջանը կհայտարարի, որ լինելով ագրեսոր պետություն ՝ Հայաստանն այլևս չպետք է բանակ ունենա:

«Բոլոր նրանք, ովքեր այս օրերին հայտարարում են, որ չպետք է Հայաստանից նոր տարածքներ զիջվեն Ադրբեջանին այս սպառնալիքների և շանտաժի տակ, և, որ Հայաստանը չպետք է Սահմանադրություն ունենա Ադրբեջանի պահանջով, նրանց Նիկոլ Փաշինյանն ասում է` դուք պատերազմ եք ուզում»,– նշեց պատգամավորը։

Այս ամենի հետ կապված Սաղաթելյանը կոչ արեց թույլ չտալ նոր զիջումներ և տեր կանգնել Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Հորդորեց` հերթական ծանր մարտահրավերը հաղթահարելու համար միասնաբար պայքարել` կտրելով զիջումների շղթան։

Սաղաթելյանը հիշեցրեց նաև, որ առանց կրակոցի Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին էր հանձնել Քարվաճառի շրջանը, Քաշաթաղի շրջանը, Ակնայի շրջանը, դրանից հետո Գորիս-Կապան ճանապարհը, օպերատիվ հրամանով հետ կանչելով հայկական զորքերը զբաղեցրած դիրքերից, Շուռնուխի մի հատվածը, Սև լճից հատվածներ։

«Բոլոր հանձնումները Նիկոլ Փաշինյանն իրականացրել է հետևյալ տրամաբանությամբ՝ մի մասը զիջենք, մնացածը պահելու երաշխավորությամբ, զիջենք, որպեսզի պատերազմ տեղի չունենա։ Այդ բոլոր զիջումներից հետո տեղի ունեցավ սեպտեմբերյան աղետալի մեկօրյա պատերազմը, և ունեցանք նման կորուստներ։ Հայաստանից 200 քառակուսի կիլոմետր օկուպացվելուց հետո, բնականաբար, Ադրբեջանը չբավարարվեց, և տեղի ունեցավ Արցախի էթնիկ զտումը»,– ասաց Սաղաթելյանը։

Leave a comment