Հնդկաստանի վարչապետը հայտարարել է վարակիչ հիվանդությունների բռնկման վաղ նախազգուշացման համակարգի ստեղծման մասին

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է վարակիչ հիվանդությունների բռնկումներին արձագանքելու նպատակով նոր գլոբալ համակարգի ստեղծման մասին Նյու Դելիում BRICS-ի գագաթնաժողովի ժամանակ։

Այս նախաձեռնությունը կծառայի որպես վաղ նախազգուշացման ինտեգրված համակարգ՝ հնարավորություն տալով BRICS-ի երկրներին համատեղ պայքարել վարակների դեմ։

Ելույթ ունենալով BRICS+ ձևաչափով նիստում՝ Մոդին նշել է. «Թեև մենք ապրում ենք տարբեր իրողություններում, համագործակցության միջոցով միասին վեր ենք բարձրանում և ծաղկում՝ ի շահ մարդկության»։

Մշակվել են «աղետների ռիսկերի վերաբերյալ վաղ նախազգուշացման ուղղորդող սկզբունքներ»։

Հնդկաստանի վարչապետը նաև հավելել է, որ տեխնոլոգիաները և կրիտիկական նշանակության հանքանյութերը չպետք է «օգտագործվեն որպես զենք»։

Սեպտեմբերի 12-ին՝ BRICS-ի 18-րդ գագաթնաժողովի մեկնարկային օրը, խմբի անդամները միաձայն ընդունել են Նյու Դելիի հռչակագիրը։ Փաստաթուղթը կոչ է անում համախմբել միջազգային ջանքերը՝ ուղղված դիվանագիտությանը և հակամարտությունների կանխարգելման միջոցառումներին, այդ թվում՝ հակամարտությունների հիմնական պատճառների վերացմանը։ 

Leave a comment