Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Աբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու հետագա էսկալացիան և ճգնաժամի ընդլայնումը կանխելու անհրաժեշտությունը, հայտնում է Mehr-ը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ին։


Կողմերն ընդգծել են տարածաշրջանում կայունություն և հանդարտություն հաստատելու համար խորհրդակցություններն ու դիվանագիտական ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը։



Հեռախոսազրույցի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Leave a comment