Փաշինյանը նշել է գլխավոր չափորոշիչը՝ նոր ԱԷԿ–ի համար գործընկեր ընտրելիս

Փաշինյանն ընդգծել է, որ դա ճակատագրական և ռազմավարական նշանակության որոշում է


ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Նոր ԱԷԿ–ի համար գործընկեր ընտրելիս՝ պետք է համոզված լինենք, թե որ առաջարկն է մաքսիմալ համապատասխանում ՀՀ- ի շահերին։


Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ դա ճակատագրական և ռազմավարական նշանակության որոշում է։  


Նա նշել է, որ նոր ատոմային ռեակտոր, միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկումներ են անցկացնում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի հետ, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։


Ըստ Փաշինյանի՝ անհրաժեշտ է ճիշտ ուսումնասիրել միջուկային էներգետիկայի շուկան։ 


«Կան գնահատականներ, որ միջուկային վառելիքի՝ այս պահին հայտնի պաշարները բավարար են միայն 70 տարվա համար», ասաց վարչապետը։ 


Փաշինյանը շեշտեց, որ ատոմակայանի կառուցումը պահանջում է հստակ ֆինանսական սխեմա, որպեսզի ներդրված միջոցները վերադարձվեն։ 


Վարչապետը հայտնեց նաև, որ Հայաստանն այժմ գտնվում է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ենթադրվում է ևս մեկ փուլ, որով հնարավոր կլինի ատոմակայանի աշխատանքը երկարաձգել ևս 10 տարով՝ հասցնելով այն մինչև 2046 թվականի։


 

Leave a comment