Օտարերկրյա դիվանագետներին Հիքմեթ Հաջիևը Գանձասարն ու Դադիվանքը որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մաս է ներկայացրել․ «Ազատություն»

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր այցելել են Գանձասար:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դիվանագետներին պատմել են վանքի «պատմությունը»: Ադրբեջանական գործակալությունը պնդում է, թե «Գյանջասարի» եկեղեցու հիմքերը գցել է «աղվանական իշխան Հասան Ջալալը» 1216-1238 թվականներին:

Օտարերկրյա դիվանագետների հետ Գանձասար և Դադիվանք այցելությունների մասին տեսանյութ է տարածել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, որը ևս հայտարարել է, թե «Գյանջասարը» և «Խուդավենգը» «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են:

Հաջիևը նույնպես խոսել է «աղվանական իշխան Հասան Ջալալի» կողմից Գանձասարի եկեղեցու հիմնադրման մասին, ապա պնդել, թե «օկուպացիայի տարիներին» երկու պատմական հուշարձանները «ռեստավրացիայի» անվան տակ արտաքին տարբեր միջամտությունների են ենթարկվել, ինչի արդյունքում խախտվել են նրանց ճարտարապետական իսկությունը և սկզբնական տեսքը»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment