2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին։ Նման թիվ է հրապարակել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Ընդդիմությունը ստացել է համարյա թե 2 անգամ(!) ավելի շատ ձայն։ Եվ Հայաստանում դեռ կա՞ն հուսահատ հայրենակիցներ, որոնք չեն հավատում, թե ՔՊ-ն հեռանալու է»,-գրում է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 1.476.769 ընտրող, որից ՔՊ-ն ստացել է 726. 819 ձայն, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 340. 006 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 144. 983 ձայն, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 58. 287 ձայն։
2021-ի ընտրությունների քվեարկության արդյունքները՝ հղումով։