ԲՐԻԿՍ-ը դառնում է այն հարթակը, որտեղ ձևավորվում են նոր, արդար և ժողովրդավարական աշխարհակարգի ուրվագծերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանում ընթացող գագաթնաժողովի շրջանակում Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի հետ հանդիպմանը։
«Այսօր մենք ձեզ հետ հանդիպում ենք ԲՐԻԿՍ-ի ֆորումում՝ մի հարթակում, որի շրջանակում ձևավորվում են նոր, արդար և ժողովրդավարական աշխարհակարգի ուրվագծերը»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նաև ողջունել է Մալայզիայի մասնակցությունը միավորման աշխատանքներին՝ որպես գործընկեր պետություն։ Այդ կարգավիճակը երկիրը ստացել էր 2024 թվականին, երբ Ռուսաստանը նախագահում էր ԲՐԻԿՍ–ում։
ԲՐԻԿՍ-ի գործընկեր երկրների ինստիտուտը ստեղծվել է միավորման ընդլայնման շրջանակում։ Նման կարգավիճակը պետություններին թույլ է տալիս մասնակցել ԲՐԻԿՍ-ի առանձին միջոցառումներին և մեխանիզմներին՝ առանց լիիրավ անդամություն ստանալու։
Ներկայումս ԲՐԻԿՍ-ի անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, ՀԱՀ-ը, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱԱԷ-ն և Ինդոնեզիան։ Լիիրավ մասնակիցներից զատ՝ միավորման հետ համագործակցում են գործընկեր պետությունները, որոնց թվում է նաև Մալազիան։