https://arm.sputniknews.ru/20260911/nvojemberi-1-ic-hajastanum-ksksvi-kensachapakan-andznagreri-tvogharkumy-ng-nakharar-106759432.html
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսվի կենսաչափական անձնագրերի թողարկումը․ ՆԳ նախարար
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսվի կենսաչափական անձնագրերի թողարկումը․ ՆԳ նախարար
Sputnik Արմենիա
Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ ՀՀ կենսաչափական նոր անձնագիրը կարմիր գույն է լինելու։ 11.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-11T22:51+0400
2026-09-11T22:51+0400
2026-09-11T22:52+0400
կենսաչափական անձնագիր
հայաստան
արփինե սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/10/104683479_0:78:1500:922_1920x0_80_0_0_3750a141a7ef7bb98a67b7bb2c1d2598.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում նոյեմբերի 1-ից կմեկնարկի կենսաչափական անձնագրերի թողարկման գործընթացը։ Այս մասին տարածված տեսանյութում հայտնում է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։«Միջազգային ստանդարտի կենսաչափական ենթակառուցվածքի ներդրմամբ Հայաստանը բավարարում է ամենաառանցքային և անվերապահ պայմանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրից»,- նշում է նախարարը։Արփինե Սարգսյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ քաղաքացիները նոր կենսաչափական անձնագրերը և նույնականացման քարտերը կկարողանան ստանալ այս տարվա աշնանից։ Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, որ Հայաստանի Հանրապետության կենսաչափական նոր անձնագիրը կարմիր է լինելու։Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին կառավարության որոշմամբ կենսաչափական անձնագրերի տրամադրումը կասեցվեց 2 տարով, միաժամանակ երկարաձգվեց հին նմուշի անձնագրերի տրամադրումը։Ավելի քան 10 տարի Հայաստանում անձնագրեր և ID քարտեր էր մատակարարում լեհական PWPW ընկերությունը, որի հետ պայմանագիրն ավարտվեց 2017 թվականի հունվարի 1-ին։ 2025 թվականի ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող է ճանաչվել «IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l.» կոնսորցիումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/10/104683479_84:0:1417:1000_1920x0_80_0_0_8f8e4bf445598139686410f22a77f5b0.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենսաչափական անձնագիր, հայաստան, արփինե սարգսյան
կենսաչափական անձնագիր, հայաստան, արփինե սարգսյան
22:51 11.09.2026 (Թարմացված է: 22:52 11.09.2026)
Բաժանորդագրվել
Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ ՀՀ կենսաչափական նոր անձնագիրը կարմիր գույն է լինելու։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում նոյեմբերի 1-ից կմեկնարկի կենսաչափական անձնագրերի թողարկման գործընթացը։ Այս մասին տարածված տեսանյութում հայտնում է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Միջազգային ստանդարտի կենսաչափական ենթակառուցվածքի ներդրմամբ Հայաստանը բավարարում է ամենաառանցքային և անվերապահ պայմանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրից»,- նշում է նախարարը։
Ըստ նրա՝ սա ամենառեսուրսատար և աշխատատար գործընթացն էր։
Նրա խոսքով՝ սա ոչ թե պարզապես նոր անձնագիր է, այլ սահմանին թվային նույնացման միջոց է։ Նույնացումը կատարվելու է անձնագրում տեղադրված անտեսանելի, նոր սերնդի չիպի միջոցով, որը փոխճանաչելի է լինելու ամբողջ աշխարհում։ Սարգսյանը նշում է, որ եթե ներկայիս անձնագրերը եվրոպացի սահմանապահները ստիպված են լինում թերթել, ձեռքով հետազոտել, ու կեղծիքի հավանականությունը մեծ է, ապա կենսաչափական անձնագրերի դեպքում այն մոտ է լինելու զրոյին։
Արփինե Սարգսյանն ավելի վաղ
հայտնել էր, որ ՀՀ քաղաքացիները նոր կենսաչափական անձնագրերը և նույնականացման քարտերը կկարողանան ստանալ այս տարվա աշնանից։ Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, որ Հայաստանի Հանրապետության կենսաչափական նոր անձնագիրը կարմիր է լինելու։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին կառավարության որոշմամբ կենսաչափական անձնագրերի տրամադրումը կասեցվեց 2 տարով, միաժամանակ երկարաձգվեց հին նմուշի անձնագրերի տրամադրումը։
Ավելի քան 10 տարի Հայաստանում անձնագրեր և ID քարտեր էր մատակարարում լեհական PWPW ընկերությունը, որի հետ պայմանագիրն ավարտվեց 2017 թվականի հունվարի 1-ին։ 2025 թվականի ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող է ճանաչվել «IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l.» կոնսորցիումը։