Ներկայացվել են քրեակատարողական համակարգին վերաբերող զեկույցներ

Ներկայացվել են քրեակատարողական համակարգին վերաբերող զեկույցներ

Տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվել են իրավաբանական անձանց վարչական պատասխանատվությանը և քրեակատարողական համակարգին վերաբերող զեկույցները։

 

Նիստի ընթացքում Խորհրդի անդամ Ռոզա Միքայելյանը ներկայացրել է «Իրավաբանական անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու մասին» զեկույցը։ Անդրադարձ է կատարվել ոլորտում առկա իրավական խնդիրներին, դրանց կարգավորման հնարավորություններին և համապատասխան իրավակարգավորումների բարելավման անհրաժեշտությանը։

 

Երիտասարդական խորհրդի անդամներ Գոռ Ասատրյանը և Իրինա Անանյանը ներկայացրել են քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների սուիցիդալ վարքի (ինքնավնասման, ինքնասպանության մտքերի կամ նման վարքագծի առաջացում) պատճառների բազմագործոնային ուսումնասիրությունը։ Ներկայացվել են հետազոտության իրականացման հիմքերը, կիրառվելիք մեթոդաբանությունը, ուսումնասիրության հիմնական ուղղությունները և ակնկալվող արդյունքները։


Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել ներկայացված թեմաների շուրջ քննարկում և մտքերի փոխանակում։

Leave a comment