https://arm.sputniknews.ru/20260911/mahacel-e-nvorvegiaji-arqajadustr-astrid-mvod-ingebvorgy-106745990.html
Մահացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը
Մահացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը
Sputnik Արմենիա
Աստրիդը մահացել է Հարալդ 5-րդի հուղարկավորությունից երկու օր անց։ 11.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-11T19:12+0400
2026-09-11T19:12+0400
2026-09-11T19:12+0400
արքայադուստր
մահ
նորվեգիա
աստրիդ մոդ ինգեբորգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106743915_0:0:3072:1728_1920x0_80_0_0_38df5df38259c5cd8f0da1543e45b581.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. 94 տարեկան հասակում մահացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը։ Դա տեղի է ունեցել նրա եղբոր՝ Հարալդ 5-րդ թագավորի մահվանից ճիշտ երկու շաբաթ անց։ Այս մասին հայտնում է թագավորական տան մամուլի ծառայությունը։«Առաջին տիկին» տերմինը Նորվեգիայում, ի տարբերություն երկրների մեծ մասի, կիրառվում է ոչ թե վարչապետի կնոջ, այլ թագավորական ընտանիքի ավագ ներկայացուցչի նկատմամբ։ Աստրիդն առաջին տիկին է դարձել 1954 թվականին՝ իր մոր՝ արքայադուստր Մարթայի մահվանից հետո։ 1968 թվականին նրա եղբայրը՝ Հարալդը, ամուսնացել է Սոնյայի հետ, որն էլ դարձել է առաջին տիկին։Մահվան պատճառները չեն հստակեցվում։ Թագավոր Հոկոն 8-րդը ցավակցություն է հայտնել։Մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը«Աստրիդ հորաքույրն աջակցում էր Հարալդ թագավորին և [թագավորական] ընտանիքի մյուս անդամներին։ Մենք շատ բան ենք սովորել նրանից, նա չէր վախենում արտահայտել իր կարծիքը։ Նրա մահը մեծ կորուստ է մեզ համար։ Մենք կկարոտենք նրան»,- Հոկոն 8-րդի մեկնաբանությունը մեջբերում է թագավորական տունը։Աստրիդը Ուլաֆի երկրորդ դուստրն էր, նա ծնվել էր 1932 թվականին Օսլոյում։
նորվեգիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106743915_243:0:2974:2048_1920x0_80_0_0_89880479a29e8819813307cf006b8f18.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արքայադուստր, մահ, նորվեգիա, աստրիդ մոդ ինգեբորգ
արքայադուստր, մահ, նորվեգիա, աստրիդ մոդ ինգեբորգ
Բաժանորդագրվել
Աստրիդը մահացել է Հարալդ 5-րդի հուղարկավորությունից երկու օր անց։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. 94 տարեկան հասակում մահացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը։ Դա տեղի է ունեցել նրա եղբոր՝
Հարալդ 5-րդ թագավորի մահվանից ճիշտ երկու շաբաթ անց։ Այս մասին հայտնում է թագավորական տան մամուլի ծառայությունը։
«Արքայադուստր Աստրիդը մահացել է այսօր՝ 94 տարեկան հասակում։ 14 տարի շարունակ՝ 1954-ից 1968 թվականներին, նա կատարել է առաջին տիկնոջ դերը, մասնակցել է պաշտոնական միջոցառումներին մինչև իր կյանքի վերջին օրերը»,-ասված է հաղորդագրության մեջ։
«Առաջին տիկին» տերմինը Նորվեգիայում, ի տարբերություն երկրների մեծ մասի, կիրառվում է ոչ թե վարչապետի կնոջ, այլ թագավորական ընտանիքի ավագ ներկայացուցչի նկատմամբ։ Աստրիդն առաջին տիկին է դարձել 1954 թվականին՝ իր մոր՝ արքայադուստր Մարթայի մահվանից հետո։ 1968 թվականին նրա եղբայրը՝ Հարալդը, ամուսնացել է Սոնյայի հետ, որն էլ դարձել է առաջին տիկին։
Մահվան պատճառները չեն հստակեցվում։ Թագավոր Հոկոն 8-րդը ցավակցություն է հայտնել։
«Աստրիդ հորաքույրն աջակցում էր Հարալդ թագավորին և [թագավորական] ընտանիքի մյուս անդամներին։ Մենք շատ բան ենք սովորել նրանից, նա չէր վախենում արտահայտել իր կարծիքը։ Նրա մահը մեծ կորուստ է մեզ համար։ Մենք կկարոտենք նրան»,- Հոկոն 8-րդի մեկնաբանությունը մեջբերում է թագավորական տունը։
Աստրիդը Ուլաֆի երկրորդ դուստրն էր, նա ծնվել էր 1932 թվականին Օսլոյում։