Վրթանեսյան․ Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որը հետևողական ձևով վերածվում է համակենտրոնացման ճամբարի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ազատության օրակարգը կարևորագույն օրակարգ է և շատ ավելի լայն օրակարգ է քան միայն բանտում կամ տնային կալանքի տակ գտնվողների ազատությունը»,- Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Որտե՞ղ է ձևավորվում հայկական օրակարգը» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը հավելելեով.

«Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որը հետևողական ձևով վերածվում է համակենտրոնացման ճամբարի, որտեղ ձեզ անընդհատ հետևում են, ձեր անձնական կյանքը, փռշտոցները արձանագրվում է»։

 Փորձագետը նշաց, որ կա իրավիճակ, որ հեռախոս արտադրող և սպասարկող ընկերությունը օգտվողի մասին ավելի շատ բան գիտի, քան օգտվողը և ՀՀ իշխանություններն էլ որ այն անում են դառնում են հանցակից, առավել ևս երբ օրենսդրական մակարդակով են օրինականացնում գաղտնալսումը։

Վրթանեսյանն առաջարկեց խոսել, թե ինչպես և որտեղ են սպանվում ընդդիմության օրակարգերը և բացատրեց, թե ինչու ազգային ուժերի օրակարգերը չեն իրագործվում՝ նշելով, որ դրանցից մեկն այն է, որ ընդդիմությունը, ունենալով սահմանափակ ռեսուրսներ, այն պետք է փաշինյանական ռեժիմից ավելի ադյունավետ կիրառի։

«Ցավոք, ընդդիմադիր մեդիան, ընդդիմադիր խոսող գլուխները տեխնոլոգիական առումով շատ հետ են մնում, քանի որ 15 տարի լինելով Ֆեյսբուքում, չեն տիրապետում այն օգտագործելու գործիքներին»,- ասաց Վրթանեսյանը։

 Նա նկատեց, որնկատելով որ երբ իշխանությունն է օրակարգ բերում դաշտ, ողջ իշխանական ռեսուրսները և կեղծ ընդդիմությունն այն զարգացնում են, իսկ ընդդիմադիր ուժերը չեն միավորվում մեկ օրակարգի շուրջ այլ արձագանքում է միայն իրեն վերաբերող մասերին։

Panorama.am

Leave a comment