«Թերեզա» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է

Կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ավագ Հակոբյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Արագածոտնի մարզ, ք. Թալին, ապրանքանիշը՝ «Թերեզա»): Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այս արտադրամասում հայտնաբերել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների մի շարք խախտումներ:

Այսպես՝

– արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
– առաստաղները չեն եղել ապահով, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունն ու նպաստել է խոնավության խտացման նվազեցմանը,
– սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,
– սահմանված չեն եղել և չեն իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

 

Leave a comment