Եթե որևէ մեկը ասում է՝ Քյարքին ՀՀ-ի մեջ է, նշանակում է պատերազմ հայտարարել. Փաշինյան

Արարատ խոշորացված համայքնի մեջ Տիգրանաշեն բնակավայր եղել է և կլինի։ Թե ինչ սահմաններում, որտեղ կոնկրետ՝ դա արդեն լրիվ ուրիշ հարց է, ասել է Փաշինյանը


ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Քյարքիի (Տիգրանաշենի ադրբեջանական անվանումը – խմբ)` ՀՀ տարածքում գտվելու մասին հայտարարությունները նշանակում են հայտարարել պատերազմ։

«Եթե որևէ մեկը ասում է, որ Քյարքին Հայաստանի մեջ է, նշանակում է, որ ասում են՝ Հայաստանի տարածքը 29,743 քառակուսի կիլոմետր չէ, այլ, ասենք, 29,750 է, սա նշանակում է պատերազմ հայտարարել», – ասաց Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Նա նշեց, որ հանրությունն ունի այդ ընտրությունը։

«Ես թափանցիկ կերպով ամեն ինչի մասին խոսում եմ և խոսել եմ։ Չնայած ընտրությունները նոր են տեղի ունեցել, հանրությունը ցանկացած պահի կարող է գնալ պատերազմի եռագլուխ կուսակցության հետևից։ Բայց էլ թույլ չեմ տալու, որ 2019-20 թ. սցենար լինի, որ ասեն՝ «ա՛, բա խի՞ չէիր ասում». հիմա ասում եմ», – ասաց վարչապետը։

Նա ընդգծեց, որ փաստի արձանագրումն այլ բան է, արդեն գետնի վրա լուծումների հարցը` բոլորովին այլ բան։

«Արարատ խոշորացված համայքնի մեջ Տիգրանաշեն բնակավայր եղել է և կլինի։ Թե ինչ սահմաններում, որտեղ կոնկրետ՝ դա արդեն լրիվ ուրիշ հարց է», – հայտարարեց Փաշինյանը։


 

Leave a comment