https://arm.sputniknews.ru/20260911/pashinjann-uzum-e-tigranashenn-aporini-gujq-tshanachel-u-handznel-samvel-karapetjan-106739324.html
Փաշինյանն ուզում է Տիգրանաշենն ապօրինի գույք ճանաչել ու հանձնել․ Սամվել Կարապետյան
Փաշինյանն ուզում է Տիգրանաշենն ապօրինի գույք ճանաչել ու հանձնել․ Սամվել Կարապետյան
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, թե ովքեր ասում են, որ թույլ չեն տալու Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին, նրանք պատերազմ են հրահրում։ 11.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-11T17:09+0400
2026-09-11T17:09+0400
2026-09-11T17:09+0400
տիգրանաշեն
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
«ուժեղ հայաստան» կուսակցություն
նարեկ կարապետյան
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106740472_0:111:1600:1011_1920x0_80_0_0_d0da5eba8814b352a9cf0b5e7ea8c49e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի տա, որ Տիգրանաշենը հանձնվի Ադրբեջանին։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե ովքեր ասում են, որ թույլ չեն տալու Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին, նրանք պատերազմ են հրահրում։«Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել ապօրինի գույք և հանձնել։ Մենք դա չենք թողնելու»,- ասաց Կարապետյանը։Նրա խոսքով՝ իրենց քաղաքական ուժը հիմա լուրջ ծրագրեր է մշակում, որ այդ շրջանը ոչ միայն տուրիստական կենտրոնի վերածվի, այլև արտադրություններ հիմնվեն, որպեսզի ժողովուրդն իր հայրենիքից դուրս չգա։Հավելենք, որ այսօր ավելի վաղ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն էլ հայտարարել էր, որ Տիգրանաշենի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններն Ադրբեջանի պահանջներին պատերազմի սպառնալիքի ներքո ընդառաջ գնալու քաղաքականություն է։
տիգրանաշեն
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106740472_0:0:1600:1200_1920x0_80_0_0_c0055bca3420139247527fd03e8e0974.jpg.webp
տիգրանաշեն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, «ուժեղ հայաստան» կուսակցություն, նարեկ կարապետյան, սամվել կարապետյան
տիգրանաշեն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, «ուժեղ հայաստան» կուսակցություն, նարեկ կարապետյան, սամվել կարապետյան
Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, թե ովքեր ասում են, որ թույլ չեն տալու Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին, նրանք պատերազմ են հրահրում։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի տա, որ Տիգրանաշենը հանձնվի Ադրբեջանին։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել ապօրինի գույք և հանձնել։ Մենք դա չենք թողնելու»,- ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ իրենց քաղաքական ուժը հիմա լուրջ ծրագրեր է մշակում, որ այդ շրջանը ոչ միայն տուրիստական կենտրոնի վերածվի, այլև արտադրություններ հիմնվեն, որպեսզի ժողովուրդն իր հայրենիքից դուրս չգա։