Ոչ մի պաշտոնյա, այդ թվում ՀՀ վարչապետը, կառավարության որևէ անդամ կապ չունի և չի էլ կարող ունենալ Բադալյաններին պատկանող որևէ ձեռնարկության հետ․ հերքում

Ոչ մի պաշտոնյա, այդ թվում ՀՀ վարչապետը, կառավարության որևէ անդամ կապ չունի և չի էլ կարող ունենալ Բադալյաններին պատկանող որևէ ձեռնարկության հետ․ հերքում

«Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբի հերքումը․

Ս․թ․ սեպտեմբերի 11-ին կառավարության շենքում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի կողմից ՀՀ վարչապետին հարց է ուղղվել ՎԻՎԱՌՈ ընկերության մասին: Պաշտոնապես հայտարարում ենք, որ ոչ մի պաշտոնյա, այդ թվում ՀՀ վարչապետը, կառավարության որևիցե անդամ, իշխանության որևէ գործիչ կամ նրանց հետ փոխկապված անձ, կապ չունի, չի ունեցել և չի էլ կարող ունենալ Բադալյաններին պատկանող որևէ ձեռնարկության հետ:

 

Բոլոր կազմակերպությունների գործունեությունը պատկանում է և պատկանել է Բադալյան ընտանիքին, բոլոր ընկերությունները գործում են թափանցիկ, ՀՀ օրենսդրությանը համապատասխան, պատշաճ կատարում են օրենքով սահմանված պարտականությունները: Լրագրողի հարցը որակում ենք անհեթեթ, սադրիչ և իրականության հետ կապ չունեցող: Չենք բացառում հետագայում իրավական գործընթացներ նախաձեռնելը նման հայտարարությունների հետքերով:

 

 

 

Հարգանքով՝

 

Մամուլի ծառայություն

SoftConstruct տեխնոլոգիական ընկերություն 

 

Leave a comment