ՀԷՑ–ը կվերադառնա իր օրինական տիրոջը․ Սամվել Կարապետյան

https://arm.sputniknews.ru/20260911/hecy-kveradarna-ir-orinakan-tirvojy-samvel-karapetjan-106737371.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106734941_160:0:1120:720_1920x0_80_0_0_1e9ee21d4378194376f7f37dd805be47.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), էլեկտրաէներգիա, սամվել կարապետյան, ազգայնացում / պետականացում, պետականացում

հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), էլեկտրաէներգիա, սամվել կարապետյան, ազգայնացում / պետականացում, պետականացում

Բաժանորդագրվել

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կառավարությունը նոր նախագիծ է շրջանառել ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ սեփականության օտարման գործընթացի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը վստահ է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» վերադարձվելու է օրինական սեփականատիրոջը։ Այդ մասին նա հայտարարեց այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում։

«ՀԷՑ-ի մասով մի՛ անհանգստացեք»,- առաջարկեց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ իշխանություններն էլ են արդեն հասկացել, որ չեն կարող արդյունավետ կառավարել ընկերությունը։

«Իրենք արդեն հասկացել են, որ չեն կարող կառավարել ՀԷՑ-ը, հիմա արդեն ցնցումների մեջ ընկած ինչ-որ մարդիկ են ման գալիս»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Ինչ վերաբերում է իրենց որպես փոխհատուցում առաջարկվող գումարի չափին,

Կարապետյանը նշեց՝ քանի որ իրենք չեն պատրաստվում վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցերը», այսինքն՝ չեն ընդունում պետականացման ծրագիրը, հետևաբար իմաստ չկա էլ ասելու՝ որպես փոխհատուցում առաջարկվող գումարի հետ համաձայն են, թե ոչ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft միասնական կայքում շրջանառության մեջ է դրվել նախագիծը, ըստ որի՝ կառավարությունը մտադիր է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ սեփականության օտարման գործընթացն ավարտել 2027 թ. հոկտեմբերի 1–ին։ Արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը 20 մլրդ 674 մլն 889 700 դրամ է։

Leave a comment