Կոպիրկինը ԱԺ-ում հանդիպել է ՔՊ-ի և «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների հետ

https://arm.sputniknews.ru/20260911/kvopirkiny-azh-um-handipel-e-qp-i-ev-uzhegh-hajastani-nerkajacucichneri-het-106734048.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106732897_170:0:2901:2048_1920x0_80_0_0_b289c96f0fb7303328217ef8f9fe5f4f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ կոպիրկին, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), աժ (ազգային ժողով), «ուժեղ հայաստան» կուսակցություն, ռուսաստան

սերգեյ կոպիրկին, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), աժ (ազգային ժողով), «ուժեղ հայաստան» կուսակցություն, ռուսաստան

Բաժանորդագրվել

Երկու հանդիպումների առանցքում հայ–ռուսական հարաբերություններն ու միջխորհրդարանական համագործակցությունն են եղել։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր Ազգային ժողովում հանդիպումներ է ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և խորհդարանական 2–րդ ուժի` «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ–ից։

Խորհրդարանից հայտնել են, որ երկու հանդիպումների առանցքում հայ–ռուսական հարաբերություններն ու միջխորհրդարանական համագործակցությունն են եղել։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա խորացման ու ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցության համատեքստում։

Կողմերն անդրադարձել են նաև աշխարհաքաղաքական զարգացումներին և պատրաստակամություն հայտնել շարունակելու կառուցողական երկխոսությունն ու աջակցելու երկկողմ փոխգործակցությանը նպաստող նախաձեռնություններին։

Կոպիրկինի` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանի և խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ռուսաստան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման ու միջտարածաշրջանային համագործակցությանընդլայնման հետ կապված հարցեր։

Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա աշխատանքի շուրջ։

Հիշեցնենք, որ ռուս դիվանագետը սեպտեմբերի 10–ին էլ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի ու քարտուղար Արթուր Խաչատրյանի հետ էր հանդիպել։

Leave a comment