Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 152-րդ կմ հատվածում, Վայք քաղաքի վարչական տարածքում Երևանի բնակիչ 76-ամյա Արա Ա․-ն իր վարած «Honda Civic» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։