Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև հանդիպում նոյեմբերին Շենժենում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում դեռևս նախատեսված չէ, թեև դրա հնարավորությունը չի բացառվում․ այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այս պահին որևէ հանդիպում նախատեսված չէ։ Տեսականորեն դա չի բացառվում, սակայն երբ ժամանակը գա, և եթե նրանք երեքով իսկապես հայտնվեն նույն վայրում, համապատասխան քայլեր կձեռնարկվեն դիվանագիտական խողովակներով։ Առայժմ նման ծրագրեր չկան»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների հնարավոր հանդիպման վերաբերյալ հարցին։