Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում

Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում։ Այս մասին հայտնել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

«Այսօր տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի ռեկտորի մրցութային ընտրությունը։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանին հինգ տարի ժամկետով ընտրեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնում»,- հրապարակված տեսանյութին կից գրել է Պապիկյանը։

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանը ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

Leave a comment