ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 10-ին հանդիպում է ունեցել պողպատե ամրաններ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել պողպատե ամրանների արտադրության ծավալներն ու արտադրողականությունն ավելացնելու հնարավորություններին, ոլորտում մրցակցային պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումներին և տուրքերի սահմանաչափերին։ Կողմերը քննարկել են նաև տեղական արտադրության հետագա զարգացմանն ու շուկայի արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև ոլորտում առկա խնդիրներին և քննարկել դրանց լուծման հնարավոր տարբերակները։
Հանդիպմանը մասնակցել է նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։