Մի երկրում որ Լիսկան լինի դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանը՝ դասագրքի հեղինակ, բա ի՞նչ եք ուզում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

11.09.2026 | 12:23

ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ ելույթով ունեցավ՝ անդրադառնալով դպրոցների վերակառուցման, կրթական համակարգի բարեփոխումների, դպրոցների օպտիմալացման և աշակերտների գրագիտության մակարդակի վերաբերյալ միջազգային հետազոտությունների (PISA) արդյունքներին։

Փաշինյանը վրդովմունք հայտնեց ընդդիմադիր շրջանակների մեղադրանքների առնչությամբ՝ հիշեցնելով, թե նախկինում ում ձեռամբ է կրթական համակարգը հասել ներկայիս ծանր վիճակին.

«Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, կարծեմ պարոն Ծառուկյանն էլ է դասագրքի հեղինակ… Ձեզ թվում է՝ դա անհետևա՞նք է անցնելու այս ամեն ինչը։ Էս ի՞նչ աղմուկ-աղաղակ եք անում։ Դուք հլը էս ամեն ինչի համար պիտի պատասխան տաք։ Փոխանակ սելը ճռռա, սելվո՞րն է ճռռում։ Դաշնակցականներն ու հանրապետականները տասնյակ տարիներով դպրոցները սարքել են ընտրակեղծարարության պլատֆորմ ու կոռուպցիայի դասավանդման թիվ մեկ աղբյուր»,- պնդեց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Հայաստանի դպրոցների գրեթե 90%-ը կա՛մ հիմնանորոգման, կա՛մ վերակառուցման, կա՛մ նորից կառուցման կարիք ունի, և կառավարությունը «ոչ թե դպրոց է փակում, այլ դպրոցների ավերակների վրա փորձում է հանրակրթության համակարգ ձևավորել»։

Նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանեց, որ PISA միջազգային հետազոտությանը Հայաստանը մասնակցել է կառավարության որոշմամբ՝ համակարգի խնդիրներն ախտորոշելու նպատակով։

Հետազոտությունը գնահատել է 15 տարեկան աշակերտների՝ իրենց գիտելիքը կյանքի տարբեր իրավիճակներում կիրառելու կարողությունը, որտեղ, ըստ նախարարի, բացահայտվել են տասնամյակներով արմատացած անգիր անելու և գործնական հմտությունների բացակայության խնդիրները։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Leave a comment