ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանում բյուջետային միջոցների վերաբաշխման միջոցով 1,98 միլիարդ դրամ կհատկացվի մարզերի 14 դպրոցներ տանող ճանապարհների բարեկարգման և հիմնանորոգման համար, հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Աշխատանքները կիրականացվեն Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում։
Ինչպես նախարարը նշել է ուրբաթ կայացած կառավարության նիստում, նախագծով ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 9,8 կմ, շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են և գտնվում են տարբեր փուլերում։
«Դրանք նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ընդ որում՝ աշխատանքների զգալի մասը կկատարվի արդեն սեպտեմբերին», – ասել է Խուդաթյանը: