https://arm.sputniknews.ru/20260911/erb-pashtpanvel-sezvonajin-gripic-nakharary-manramasnum-e–106699890.html
Երբ պաշտպանվել սեզոնային գրիպից. նախարարը մանրամասնում է
Երբ պաշտպանվել սեզոնային գրիպից. նախարարը մանրամասնում է
Sputnik Արմենիա
Պատվաստման համար մայրաքաղաքում շարժական կետերի բաշխվածությունն են ընդլայնելու: 11.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-11T10:40+0400
2026-09-11T10:40+0400
2026-09-11T10:40+0400
գրիպ
անահիտ ավանեսյան
պատվաստում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/18/34623348_0:42:1600:943_1920x0_80_0_0_160e542e631ac837181c6e1abf49d41c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է ՀՀ-ում: Այս մասին տեսանյութի միջոցով հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա ընդգծել է, որ մայրաքաղաքում քաղաքացիների համարավետության համար շարժական կետերի բաշխվածությունն են ընդլայնելու: Դրանք լինելու են Վերնիսաժի, Հանրապետության հրապարակի հարևանությամբ, Գայի արձանի մոտ, Գարեգին Նժդեհի հրապարակում, Մերգելյանում, Աջափնյակ վարչական շրջանում՝ Kiser սուպերմարկետի մոտ: Դավիթաշենում՝ Yerevan city սուպերմակետի մոտ, Օպերայում և «Դալմա մոլի» մոտ: Ինչ վերաբերում է մեծ ընկերություններին, որոնք ցանկություն ունեն կոլեկտիվով պատվաստվել, ապա կարող են դիմել, ու նրանց համար պատվաստումային օրեր կսահմանվեն: Ավանեսյանը հավելեց, որ պատվաստումն անվճար է ու քաղաքացիները կարող են մոտենալ ցանկացած պոլիկլինիկա՝ անկախ կցագրումից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/18/34623348_0:0:1424:1068_1920x0_80_0_0_8237d0b91cda72061f1a213d991d3523.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գրիպ, անահիտ ավանեսյան, պատվաստում
գրիպ, անահիտ ավանեսյան, պատվաստում
Բաժանորդագրվել
Պատվաստման համար մայրաքաղաքում շարժական կետերի բաշխվածությունն են ընդլայնելու:
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է ՀՀ-ում: Այս մասին
տեսանյութի միջոցով հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Աշնանը կամ ձմռանը գրիպով չհիվանդանալու համար պատվաստվելու պահը հիմա է: Այսօրվանից Երևանի բժշկական կենտրոններն ու պոլիկլինիկաներն արդեն ունեն, հաջորդ շաբաթվանից արդեն կհամալրվեն բոլոր մարզային պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները: Այս պահին բաշխման փուլում ենք»,- ասել է Ավանեսյանը:
Նա ընդգծել է, որ մայրաքաղաքում քաղաքացիների համարավետության համար շարժական կետերի բաշխվածությունն են ընդլայնելու: Դրանք լինելու են Վերնիսաժի, Հանրապետության հրապարակի հարևանությամբ, Գայի արձանի մոտ, Գարեգին Նժդեհի հրապարակում, Մերգելյանում, Աջափնյակ վարչական շրջանում՝ Kiser սուպերմարկետի մոտ: Դավիթաշենում՝ Yerevan city սուպերմակետի մոտ, Օպերայում և «Դալմա մոլի» մոտ:
Ինչ վերաբերում է մեծ ընկերություններին, որոնք ցանկություն ունեն կոլեկտիվով պատվաստվել, ապա կարող են դիմել, ու նրանց համար պատվաստումային օրեր կսահմանվեն:
Ավանեսյանը հավելեց, որ պատվաստումն անվճար է ու քաղաքացիները կարող են մոտենալ ցանկացած պոլիկլինիկա՝ անկախ կցագրումից: